Հրդեհ բնակարանում

Փետրվարի 27-ին, ժամը 20։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան Առինջ թաղամասի 2/14 շենքի 4-րդ հարկից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ավան Առինջ թաղամասի 1 միկրոշրջանի թիվ 2/14 շենքի բնակարաններից մեկում (մոտ 75 քմ)։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացի Մ․ Ա․-ին տեղի ուժերով դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս դեմքի հատվածում ստացած այրվածքներով հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 21։17-ին, մարվել՝ 21։27-ին։ Այրվել են հյուրասենյակը գույքով՝ մոտ 30 քմ, նախասրահը (8 քմ) և գրապահարան՝ գրքերով, 4 միջսենյակային դուռ՝ մասամբ, ջերմահարվել՝ լոգասենյակը և խոհանոցը։

 

 

Related posts

Anthropic-ի ԱԲ մոդելները հարձակվել են համացանցի համակարգերի վրա

Ինչ անել ջերմային հարվածը կանխելու համար. ԱՆ-ի խորհուրդները

Երևան-Սևան ճանապարհին մոպեդ է կողաշրջվել․ օտարերկրացի մոպեդավարը հիվանդանոցում մահացել է