Հրդեհ Բազումի Էներգետիկների ավանի փայտաշեն բազմաբնակարան շինությունում

Հունվարի 3-ին՝ ժամը 02։24-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բազում բնակավայրի Էներգետիկների ավան թաղամասի շենքերից մեկի 1-ին հարկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է Փամբակ համայնքի Բազում բնակավայրի Էներգետիկների ավան թաղամասի 8-րդ փողոցում գտնվող երկհարկանի, փայտաշեն բազմաբնակարան շինությունը (մոտ 450-500 քմ):

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Այրվում են մոտ 300 քմ մակերեսով երկհարկանի տնակներ։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։00-ին։

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ