Հրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում. հայտարարվել է «1 ԲԻՍ» աստիճան

Նոյեմբերի 15-ին` ժամը 08:09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան 1 հասցեում գտնվող շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Նախնական տվյալներով հրդեհը բռնկվել է 4-րդ հարկի բնակարաններից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։49-ին։

Related posts

Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թեև սնունդը որակյալ և համեղ է, հանձնարարական եմ տվել այն է՛լ ավելի բարելավելու վերաբերյալ. Պապիկյան

Թրամփը հրամայել է բացառել կանադական ապրանքները ԱՄՆ կառավարության տարեկան 50 միլիարդ դոլարի գնումներից