Հրանտ Աբազյանը նշանակվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետի տեղակալ

Գրիգոր Մինասյանի հրամանով՝ 20 տարի ՀԿԱԾ-ում աշխատած Հրանտ Աբազյանը նշանակվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետի տեղակալ:
Հրանտ Աբազյանը 1999-ից աշխատել է ծառայության Աջափնյակ և Դավթաշեն բաժնում որպես հարկադիր կատարող, զբաղեցրել է Արագածոտնի մարզային բաժնի պետի տեղակալի, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետի, ՀԿԱԾ Քաղաքացիների սպասարկման բաժնի պետի, Կոտայքի բաժնի պետի պաշտոնները:
Մասնագիտական գործունեության մանրամասները՝ այստեղ:

Related posts

Երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքում հաշտությունը չի ազատի քրեական պատասխանատվությունից․ Կառավարությունը հավանություն է տվել նախագծին

Էդգար Ղազարյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվել

Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախագծերի ընդունման համար ստորագրահավաք է նախաձեռնել․ ժամանակացույց