Հրայր Թովմասյանի նիստի ժամանակ դատավորը երկու հոգու հեռացրեց նիստերի դահլիճից

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը 7 ժամանոց պաշտպանական ճառից հետո, երբ 5 րոպե ընդմիջում խնդրեց դատավորից, այդ պահին նիստին ներկա սահմանադրագետ Վարդան Պողոսյանը տեղից մեկնաբանություն արեց, դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ասաց․ «Դուք ո՞վ եք, կանգնեք, դո՛ւրս եկեք դատարանից, Ձեր նկատմամբ դատավարական սանկցիա է կիրառվում»։

Պողոսյանն ասաց՝ պետք է սկզբից ասեր, որ սանկցիա է կիրառում, հետո նոր նիստերի դահլիճից հեռացնելու մասին հայտներ։ Նա շնորհակալություն հայտնեց ու հեռացավ նիստերի դահլիճից։ Նաև սանկցիա կիրառվեց ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանի նկատմամբ։

Related posts

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Քննարկվել են Հայաստանի՝ որպես տարածաշրջանային լոգիստիկ հանգույցի ձևավորման հնարավորությունները. Պապոյանը Ժնևում է