«Հրաժարվում եմ «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից». Սամվել Բաբայան

Հարգելի’ հայրենակիցներ,
Արցախը հայոց պետականության կենտրոնն է, հայկականության խորհրդանիշը և մենք պարտավոր էինք պահել հայի արժանապատվությունը։ Այս գիտակցությամբ մենք ապրել ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բոլոր փուլերում, հանուն հողի և այդ հողում արժանապատիվ ապրելու իրավունքի զոհել հազարավոր կյանքեր, կրել զրկանքներ։
Այսօր, երբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ղեկավարները միանձնյա դավադիր որոշմամբ և գրչի մեկ հարվածով կասկածի տակ են դրել հայկականության գոյությունը, մեր փոխարեն որոշել մեր լինել-չլինելը և ապա մերկապարանոց ստեր են ճառում արձանագրված իրողությունների մասին, հարց է ծագում’ ո՞վ է ձեզ լիազորել ժողովրդավարական երկրում առանց ժողովրդի համաձայնության, առանց նրա կողմից ընտրված մարմինների հետ խորհրդակցելու հանձնել մեզ։
Ի պատասխան և ի բողոքումն այս հանցավոր գործողությունների’ հայտարարում եմ, որ
– հրաժարվում եմ “Արցախի հերոս” բարձրագույն կոչումից,
– դադարեցնում եմ իմ’ որպես Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունները։

Related posts

ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակում և ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը անհետաձգելի քննչական գործողություններ են իրականացվում

Արթուր Սարգսյանը հրաժարվեց պատասխանել պատգամավորների հարցերին. դահլիճը լքելուց առաջ հրմշտոց սկսվեց

Իսրայելը չի ցանկանում, որ Իրանն ու ԱՄՆ-ն լուծեն տարաձայնությունները. Փեզեշքիան