Հրազենային վնասվածք էր պատճառել ձորաղբյուրցի չորս երիտասարդներին

Հոկտեմբերի 1-ի ժամը 21.47-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության են տեղափոխվել 27-ից 29 տարեկան չորս երիտասարդ՝ չորսն էլ Ձորաղբյուր գյուղի բնակիչ: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ երիտասարդները հրազենային վիրավորում ստացել էին ժամը 20.00-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի Հատիսի փողոցի 2-րդ փակուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Նախաձեռնվել էր քրեական վարույթ:
ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի, Կոտայքի մարզային վարչության և Աբովյանի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ հիվանդանոց տեղափոխված երիտասարդների հետ վիճաբանել էին ձորաղբյուրցի՝ 28-ամյա և երևանցի՝ 32-ամյա երկու երիտասարդներ, որի ընթացքում էլ Երևանի Դավիթաշեն թաղամասի 32-ամյա բնակիչն իր մոտ ապօրինի պահվող ատրճանակով կրակել և մարմնական վնասվածք էր պատճառել նրանց:
Բացատրական աշխատանքի արդյունքում Դավիթաշեն թաղամասի 32-ամյա բնակիչը նոյեմբերի 23-ին ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին և ներկայացրել է «Չեզե» տեսակի ատրճանակը: Նա ձերբակալվել է:
Քրեական վարույթը շարունակվում է:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

24 դատական հայցերից մինչև քաղաքական բոյկոտ. կայացավ Գյումրու ավագանու արտահերթ նիստը

Ռուսաստանն ու Ադրբեջանը միմյանց բողոքի նոտա են հղել

Այսօրվանից բնակարանային ապահովման ծրագրից օգտվելու համար կարող են դիմել միջոցառման պայմաններին բավարարող՝ ԼՂ-ից տեղահանված բոլոր ընտանիքները. ԱՍՀՆ