Հրազդանում փորձ է արվել 9-10 տարեկան երեխայի առևանգել

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ օրերս Հրազդանի դպրոցներից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել։

Դպրոցի դասերի ավարտից հետո՝ ժամը 15:00-ի սահմաններում, 9-10 տարեկան աղջիկ երեխան տուն գնալիս է եղել, երբ դպրոցի հարակից գյուղամիջյան հատվածում սպիտակ մեքենայով կանգնած անծանոթ է մոտեցել նրան։

Երեխային առաջարկել են տանել տուն, տալ խաղալիք և կոնֆետ։

Երեխան չի կանգել, չի խոսել, հեռախոսով փորձել է զանգահարել ծնողներին, ապա փախել է։

ArmLur.am-ին երեխայի ծնողը, ով ցանկացավ անանուն մնալ, պատմեց, որ երեխան ծանր հոգեվիճակում է, վախեցել է։

Երեխային մի քանի անգամ հարցուփորձ են արել իրավապահները, կասկածյալների նկարներ են ցույց տվել։

Բացի այս դեպքից ևս մեկ դեպք էլ երեկ է տեղի ունեցել. մի կին և մի տղամարդ են եղել, մոտեցել են աղջիկ երեխայի՝ կրկին 9-10 տարեկան, փորձել են կոնֆետներ, խաղալիքներ հյուրասիրել, նրանց հետ, ինչպես պատմում են տուժողի հարազատները, նաև շուն է եղել։

Նկատելով մոտեցող երեխայի հարազատներին, նրանք անմիջապես հեռացել են։

Ներքին գործերի նախարարությունից ArmLur.am-ին փոխանցեցին, որ նշված տեղեկությունը ստուգման փուլում է։

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում