Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է

Կասեցվել է «Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցի արտադրական գործունեությունը, քանի որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ մի շարք նորմեր: Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Անհամապատասխանությունները փաստն արձանագրել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները:
Այսպես՝
  • խոհանոցը ապահովված չի եղել ձեռքերի լվացման համար նախատեսված բավարար քանակությամբ լվացարաններով՝ տաք և սառը ջրով, ինչպես նաև արհեստական օդափոխության համակարգերով,
  • հատակների ու պատերի որոշակի հատվածներ չեն ունեցել հարթ մակերես, եղել են ոչ նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող և ախտահանվող նյութերից,
  • առաստաղները կառուցված և նախագծված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։
Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է մանկապարտեզի խոհանոցը համապատասխանեցնել իրավական ակտերի պահանջներին:
Խախտումները վերացնելու համար վերահսկող կառույցը սահմանել է վերջնաժամկետ:

Related posts

ՌԴ-ում հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինվի ադրբեջանականով․ Տիտով

Իրանի դեմ պատերազմը չի ազդել ԱՄՆ-ից Ուկրաինային զենքի մատակարարման վրա. Ռուբիո

Թրամփի ճնշումները Նեթանյահուի վրա վտանգում են վերջինիս հաղթանակն ընտրությունում. Al Monitor