Հռոմի Ֆրանցիսկոս պապը կրճատում է հոգևորականների աշխատավարձերը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարգադրել է 10 տոկոսով կրճատել կարդինալների աշխատավարձը,  իջեցնել Վատիկանում աշխատող մյուս հոգևորականների մեծ մասի աշխատավարձը՝ պահպանելու մյուս աշխատակիցների աշխատատեղերը, քանի որ կորոնավիրուսի համավարակը բացասաբար է ազդել Սուրբ Աթոռի եկամուտների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:

Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդը հրամանագիր է հրապարկել, որով նախատեսվում է կրճատումներ սկսել ապրիլի 1-ից:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը այս ընթացքում հաճախ հայտարարել է, որ դժվարին տնտեսական ժամանակներում չի ցանկանում աշխատանքից ազատել մարդկանց:

Կարդինալները, ովքեր աշխատում են Վատիկանում և ապրում են այդտեղ կամ Հռոմում, ամսական ստանում են 4-5 հազար եվրո աշխատավարձ, նրանցից շատերը շուկայականից ցածր գներով բնակվում են մեծ բնակարաններում:

Մյուս հոգևորականների աշխատավարձն իջեցվելու է 3-8 տոկոսով: Ընդ որում, Հռոմի պապի հրամանագրով նախատեսված է կրճատումներն անել այնպես, որ սովորակլան աշխատակիցները չտուժեն:

Related posts

Խոշոր վթար Վանաձորում․ կա 11 վիրավոր

Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող քաղաքացու դին

Ո՛չ վարչապետի, ո՛չ հրապարակման մեջ նշված բարձրաստիճան պաշտոնյաների շրջապատում դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան. Նազելի Բաղդասարյան