Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կրկին կոչ է արել դադարեցնել ագրեսիան Ուկրաինայի դեմ

Այդ մասին նա հայտարարել է հավատացյալներին ուղղված իր ամենշաբաթյա ուղերձում

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, առանց Ռուսաստանի հիշատակման, Ուկրաինայի հակամարտությունն անվանել է անհիմն «անիմաստ սպանդ» և կոչ արել պետությունների ղեկավարներին դադարեցնել «այս նողկալի պատերազմը», հաղորդում է Ռոյթերսը։

«Ուկրաինայի դեմ կատաղի ագրեսիան, ցավոք, չի հանդարտվում», – ասել է Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում Ֆրանցիսկոս Պապը մոտ 30,000 հավատացյալներին ուղղված ուղերձում:

«Սա անիմաստ սպանդ է, որում ամեն օր կրկնվում են ջարդերն ու վայրագությունները», – ասել է նա՝ ընդգծելով, որ այն չունի ոչ մի արդարացում։

Հիշեցնենք, որ Մոսկվան օգտագործում է «հատուկ ռազմական գործողություն» տերմինը Ուկրաինայի դեմ փետրվարի 24-ին սանձազերծած պատերազմի համար։ Ֆրանցիսկոս Պապը մերժում է այս տերմինաբանությունը։ «Ես խնդրում եմ միջազգային հանրության բոլոր խաղացողներին ամենայն անկեղծությամբ նվիրվել այս նողկալի պատերազմի դադարեցմանը», – ասել է նա՝ արժանանալով հավաքվածների բուռն բացականչություններին և ծափահարություններին:

«Եվ այս շաբաթ հրթիռներն ու ռումբերը հարվածել են խաղաղ բնակիչներին, տարեցներին, երեխաներին և հղի մայրերին»,- հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը։

Related posts

«Երիտասարդ եվրոպական դեսպանները» ՀՀ նախագահին են ներկայացրել եվրոպական արժեքների տարածման իրենց ծրագրերը

Պետբյուջեի միջոցներով ԵՊՀ-ի համար շուրջ 3 մլրդ դրամի սարքավորումներ են ձեռք բերվել. Փաշինյան

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ լճից դուրս են բերել UAZ մակնիշի ավտոմեքենա