Հռոմի Ֆրանցիսկոս պապը դուրս է գրվել հիվանդանոցից

Հռոմի Ֆրանցիսկոս պապը վիրուսային բրոնխիտի պատճառով եռօրյա հոսպիտալացումից հետո դուրս է գրվել Հռոմի Ջեմելլի հիվանդանոցից: Այս մասին հայտնել են Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ հետազոտությունների արդյունքում լուրջ հիվանդություններ չեն հայտնաբերվել. բժիշկները հակաբիոտիկներով բուժում են նշանակել:

Հիվանդանոցից դուրս գալուց հետո Ֆրանցիսկոս պապը խոսել է լրագրողների և հավատացյալների հետ: Նա ասել է, որ չորեքշաբթի օրը իրեն լավ չի զգացել, բայց հիմա արդեն լավ է:

Related posts

Շատ լավ հանդիպում ունեցա Վլադիմիր Պուտինի հետ․ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում Մոսկվա կմեկնի

Որքան շուտ Հայաստանը հստակեցնի ԵՄ-ին անդամակցելու հարցը, այնքան լավ. Պուտին

Բիշքեկում մեկնարկել է Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը․ տեսանյութ