Հռոմի պապը կոչ է արել զերծ մնալ կրոնը ռազմական նպատակների համար օգտագործելուց

Հռոմի Լևոն XIV պապը դատապարտել է նրանց, ովքեր կրոնն օգտագործում են ռազմական, տնտեսական և քաղաքական շահերի համար, հաղորդում է EFE-ն։

«Վա՜յ նրանց, ովքեր կրոնը և Աստծու անունը շահագործում են ռազմական, տնտեսական և քաղաքական նպատակների համար՝ սրբությունը ներքաշելով ամենակեղտոտ և ամենամութ ոլորտները»,- ասել է պապը հինգշաբթի Բամենդայի (հյուսիս-արևմտյան Կամերուն) Սուրբ Հովսեփի տաճարում։

Լևոն XIV-ը Կամերուն է ժամանել նախօրեին Ալժիրից։ Մայրաքաղաք Յաունդեում պաշտոնական հանդիպումներից հետո նա ուղևորվել է Կամերունի հյուսիս, որն ավերվել է 2016 թվականին սկսված հակամարտությունից։ Մոտ 6500 մարդ զոհվել է, իսկ ավելի քան 500000-ը ստիպված է եղել լքել իրենց տները։

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել