ՀՌՀ-ն հյուրընկալել է Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոյի ազգային կարգավորողի նախագահ Օլգա Հերասիմյուկին

 Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) հյուրընկալել է Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոյի ազգային կարգավորողի նախագահ Օլգա Հերասիմյուկին։
Հանդիպման ընթացքում, հիմք ընդունելով երկու կարգավորող մարմինների միջև կնքված հուշագրի դրույթները, քննարկվել են հայ-ուկրաինական համագործակցության մի շարք ուղղություններ, այդ թվում՝ մեդիա ոլորտում փորձի փոխանակման հնարավորությունները, ոլորտի կարգավորման մեխանիզմները, ինչպես նաև երկու կողմերի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։

 

Related posts

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը տեղում մահացել է

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև

Վարչապետը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ