Հուսով ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով մշտական խաղաղություն կհաստատվի. Էրդողան

Վաշինգտոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս Թուրքիայի նախագահը ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին, անդրադարձել Հարավային Կովկասում զարգացումներին: Պատասխանելով Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացման մասին հարցին՝ Ռեջեփ Էրդողանն ընդգծել է.

«Իսկ ինչո՞ւ չպետք է մտածենք այդ ուղղությամբ: Մենք այդ մասին արդեն ամեն ինչ ասել ենք հայկական կողմին։ Այժմ պետք է բոլոր առագաստներն ուղղենք դեպի խաղաղություն: Հուսով ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով մշտական խաղաղություն կհաստատվի: Թուրքիան ամբողջ սրտով աջակցում է այդ խաղաղությանը»,- նշել է նա:

Էրդողանը նաև հայտարարել է, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարևոր քայլ կլինի խաղաղության համաձայնագրի ամրապնդման և վերջնականացման ճանապարհին: «Այն շատ կարևոր է Իլհամ Ալիևի համար։ Հուսանք, երբ այնտեղ երկաթուղային համակարգը գործարկվի, Ադրբեջանը շատ ավելի հանգիստ կլինի»,- նշել է Էրդողանը և շարունակել. «Այս քայլերը դրական ազդեցություն կունենան ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի, Թուրքիայի և տարածաշրջանի այլ երկրների բարգավաճման և խաղաղության համար: Կարևոր է, որ մյուս երկրները նման մոտեցում ցուցաբերեն և նպաստեն խաղաղության գործընթացին»:

Էրդողանը հավելել է, որ Իրանի նախագահի հետ շփման ընթացքում միջանցքի հարցը չի քննարկվել: Սակայն նա կարծիք է հայտնել, որ այն ռազմավարական բնույթ ունի և օգուտ կբերի բոլորին:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում