Հուսով եմ՝ Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն խաղաղության պայմանագիր, որը կնպաստի տարածաշրջանի երկարաժամկետ խաղաղությանը․ Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ևս մեկ անգամ հաստատել է իր աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ասել, որ Վրաստանը միշտ չեզոք է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության հարցում։Այդ մասին հայտնում է Aliq.ge կայքը։

Աշխատանքային այցով Վրաստան ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Դեմ առ դեմ հանդիպումից հետո երկու երկրների առաջնորդները հայտարարությամբ են հանդես եկել։

Իր խոսքում Ղարիբաշվիլին հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն խաղաղության պայմանագիր, որը կնպաստի Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը։

«Պարոն նախագահի [խմբ․ Ալիևի] հետ հանդիպմանը ևս մեկ անգամ հաստատեցի մեր հարգանքն ու աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Մենք երախտապարտ ենք, որ Ադրբեջանը մշտապես աջակցում է մեր երկրի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Նաև ցանկանում եմ իմ մեծ հույսը հայտնել, որ շատ շուտով Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Մենք լիովին համաձայն ենք այս հարցում, որ խաղաղության համաձայնագիրը ընդհանուր առմամբ կնպաստի Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը և բարգավաճում կբերի մեր ժողովրդին»,- ասել է Ղարիբաշվիլին։

Վրաստանի վարչապետը պատրաստակամություն է հայտնել միջնորդել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։

Related posts

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանի ափի 1215 քմ հողամասի կառուցապատումը

ՀՀ տիրապետմանն է վերադարձվել Դիլիջան համայնքի Շամախյան տեղամասում գտնվող՝ 67 հա մակերեսով հողամասը. Փաշինյան

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք