Հունվար-օգոստոսին հայկական ծագման ապրանքների արտահանումը աճել է 6,8 տոկոսով. Վահե Հովհաննիսյան

Հունվար-սեպտեմբեր ամիսներին նավթի գինը նվազել է 14,4 տոկոսով, պղնձի գինը ավելացել է 4,7 տոկոսով, պարենի միջազգային գները աճել են 6,3 տոկոսով: Այդ մասին ԱԺ-ում «2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի  նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով հումքային և պարենային գների վերջին փոփոխությունները:

«Հունվար-օգոստոս ամիսներին ապրանքների արտահանումը նվազել է 48,8 տոկոսով Հայաստանում, որին հիմնականում նպաստել է ոսկու, արծաթի և պլատինի վերարտահանման կտրուկ նվազումը, իսկ հայկական ծագման ապրանքների արտահանումը աճել է 6,8 տոկոսով:

Հունվար-օգոստոս ամիսներին ապրանքների ներմուծումը նվազել է 34,9 տոկոսով, որը նույնպես հիմնականում պայմանավորված է վերարտահանման կտրուկ նվազմամբ»,- ասաց նա:

Related posts

Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ կարկուտի պատճառած վնասները վերացնելու նպատակով

Քվեախցիկ տանող ճանապարհը դեռ խոչընդոտներով է. ի՞նչ խնդիրների են բախվում հաշմանդամություն ունեցող ընտրողները

Մոսկվան սխալ է համարում ԱՄՆ-ի դիրքորոշումը հարաբերությունների վերականգնման հարցում․ Պեսկով