Հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ձյուն

Հանրապետության տարածքում հունվարի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այդ մասին հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։

Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-5 մ/վ, հունվարի 18-20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում հունվարի 18-ի ցերեկը, 20-ի ցերեկը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։

Related posts

Փրկարարներն իջեցրել են «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում ոտքը վնասած քաղաքացուն

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Սեյրան Օհանյանը զավթել է պետական սեփականություն հանդիսացող հողատարածքը, իսկ Արծվիկ Մինասյանն ապահովել է այդտեղ առանձնատան տիրապետումը