Հունգարիան հորդորել է ԵՄ-ին՝ ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ չսահմանել էներգետիկ ճգնաժամի պատճառով

Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյյարտոն սեպտեմբերի 20-ին հայտարարել է, որ ԵՄ-ն չպետք Է քննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու տարբերակը, քանի որ դա միայն կխորացնի Էներգետիկ ճգնաժամը Եվրոպայում:

«ԵՄ-ն պետք Է դադարի հիշատակել պատժամիջոցների ութերորդ փաթեթի մասին, դադարի ահազանգել այն միջոցառումների մասին, որոնք կհանգեցնեն միայն Էներգամատակարարման ճգնաժամի հետագա սրման»,-արեւմտյան ԶԼՄ-ները մեջբերումներ են անում նախարարի հայտարարությունից:

Դրա հետ մեկտեղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, սեպտեմբերի 14-ին Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանում հանդես գալով Եվրամիության իրադրության շուրջ զեկույցով, հայտարարել Է ՌԴ-ի վրա պատժամիջոցների ճնշումը շարունակելու Բրյուսելի մտադրության մասին:

Ավելի վաղ Financial Times-ը, վկայակոչելով Եվրամիության իշխանությունների ներկայացուցիչներին, հաղորդել Է, որ ԵՄ-ի առնվազն 10 երկիր հանդես Է գալիս ռուսական գազի գնի «առավելակետ» սահմանելու առաջարկության դեմ, երկյուղելով, որ ՌԴ-ն այդ դեպքում լիովին կդադարեցնի դրա մատակարարումները: Այս գաղափարի դեմ առարկում են, մասնավորապես, Իտալիան, Լեհաստանը, Հունաստանը:

ԵՄ-ում հայտարարել են, որ գազի գների լիմիտի սահմանումը կպահանջի Եվրամիության բոլոր 27 անդամ երկրների համաձայնությունը, քանի որ այդ միջոցը փաստորեն պատժամիջոց Է հանդիսանում ԵՄ-ի կողմից: Սակայն ցանկացած մատակարարի կողմից գազի գների սահմանափակման մասին առաջարկությունն ընդունելու համար բավարար կլինի միայն ձայների մեծամասնությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Related posts

Գարեգին Բ-ի և Հայաստանի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ. Կոնջորյան

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը

Հրապարակվել է ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը