Հունաստանում ՌԴ քաղաքացին դատապարտվել է 118 տարվա ազատազրկման

Հունաստանի դատարանը Ռուսաստանի քաղաքացի Վլադիմիր Կոտելնիկովին մեղավոր է ճանաչել անօրինական միգրացիա կազմակերպելու համար և նրան դատապարտել 118 տարվա ազատազրկման և 500,000 եվրո տուգանքի։ Այս մասին հայտնել են մի շարք ռուսական լրատվամիջոցներ՝ հղում անելով Արտասահմանում հայրենակիցների աջակցության միասնական համակարգող կենտրոնի փոխնախագահ Իվան Մելնիկովի խոսքերին։

Նրա տեղեկություններով՝ 37-ամյա Կոտելնիկովը, որը ծնունդով Չելյաբինսկից է, աշխատանքի է տեղափոխվել Հունաստան և որպես նավաստի աշխատանքի է անցել Միջերկրական ծովի տարածաշրջանում զբոսաշրջիկներ տեղափոխող զբոսանավի վրա։ Մելնիկովի խոսքով՝ Կոտելնիկովի գործատուն մոլորեցրել է իրեն՝ զբոսաշրջիկների անվան տակ անօրինական միգրանտներ տեղափոխելով նավի վրա, ինչպես նաև սպառնացել է ռուսաստանցուն և խլել փաստաթղթերը։

Կոտելնիկովը ձերբակալվել է Հռոդոս կղզու մոտ 2024 թվականի հունիսի 11-ին։ Նա Ռուսաստանում թողել է կնոջն ու երեխային։ Մելնիկովը պնդում է, որ սա խարդախության սխեմա է, որի շրջանակում Թուրքիա աշխատանք փնտրելու համար ժամանած Ռուսաստանի քաղաքացիները «ընկնում են խաբեբաների թակարդը»:

Related posts

ԿԸՀ-ն ամփոփել է 1924 ընտրատեղամասի նախնական արդյունքները

1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան