Հունաստանում պայթյունի հետեւանքով չորսհարկանի հյուրանոց Է ավերվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունաստանում Կաստորիա հյուսիսային քաղաքում չորսհարկանի չաշխատող հյուրանոց Է ավերվել պայթյունի հետեւանքով: Այդ մասին հաղորդել Է երկրի հրշեջ ծառայութունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հյուրանոցը գտնվում Էր Կաստորիա-Կոզանի խճուղու չորրորդ կիլոմետր վրա: Աթենքի ԱՄՆԱ նորությունների գործակալությունը հաղորդել Է, որ պայթյունը տեղի Է ունեցել տեղական ժամանակով գիշերվա ժամը 1-ն անց 30-ին, շենքն ամբողջությամբ ավերվել Է: Ապակու կտորները, բեկորները, մետաղե կոնստրուկցիաները ցրիվ Էին եկել 80 մետրի վրա: Ընդ որում՝ ոչ ոք չի տուժել, քանի որ հյուրանոցը 2020 թվականից չԷր աշխատում, շենքում ոչ ոք չի եղել:

«80-տեղանոց «Տսամիս» հյուրանոցը համարվում Է Կաստորիայի խորհրդանշական տուրիստական համալիրը: Այն գտնվում Է լճի ափին եւ այնտեղից լավ տեսարան Է բացվում քաղաքի վրա»,-գրում Է գործակալությունը: Երեքաստղանի հյուրանոցի կայքում զետեղված տեղեկատվության համաձայն, նրանում եղել Է 75 համար եւ այն ամբողջովին վերանորոգվել Էր 2010 թվականին: Նաեւ զբոսաշրջիկներին առաջարկվել Է տեղավորվել հինգ շքեղ հարկաբաժիններում: Պայթյունի պատճառը պարզում են հրշեջ ծառայությունը եւ ոստիկանությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Related posts

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

Տպավորություն է՝ միջպետական հարաբերությունները փչացնելու հատուկ քայլեր են արվում․ Կիսելյովը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալման մասին

«Ոչ մի օգուտ չկա հակակարկտայինից»․ այգեգործը պետությունից նոր լուծումներ է ակնկալում