Հույս ունեմ և համոզված եմ՝ ինչ-որ մի պահի կբացվի նաև Հայաստան-Թուրքիա սահմանը. վարչապետ

Հայաստան-Թուրքիա սահմանի հետ կապված մենք բանակցում ենք ուղիղ Թուրքիայի հետ, և, իհարկե, տարածաշրջանային ծրագրերը, նոր ծրագրի ներդրումը որոշակի ազդեցություն կունենան: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հռչակագիրը ԱՄՆ նախագահն է ստորագրել որպես վկա. դա շատ կարևոր է:

Ինչ վերաբերում է առանց Թուրքիայի սահմանի բացման Հայաստանի ապաշրջափակված լինել-չլինելուն, առնվազն մի քանի ուղղություններով դա կարող է տեղի ունենալ:

Հույս ունեմ և համոզված եմ՝ ինչ-որ մի պահի կբացվի նաև Հայաստան-Թուրքիա սահմանը:

Անդրադառնալով Հայաստանի քաղաքացիների՝ որևէ տեղ մեկնելուն՝ վարչապետը հիշեցրեց փոխադարձության սկզբունքի մասին:

«Այո, խաղաղության պայմաններում բոլորը բոլոր տեղերը կարող են գնալ որպես զբոսաշրջիկ»,- ընդգծեց վարչապետը:

Related posts

Հուլիսի 1-ը դատախազության աշխատողի օրն է․ նշվում է դատախազության հիմնադրման 108-ամյակը

Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ՊՊԾ աշխատողներին

Անահիտ Ավանեսյանը 2 օրով Ստամբուլ կգործուղվի