Հուլիսի 29-ին և 31-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 28-ին` ժամանակ առ ժամանակ, օգոստոսի 1-2-ը հիմնականում գիշերը և կեսօրից հետո՝ շրջանների զգալի մասում, հուլիսի 29-ին, 31-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 28-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև 30-31-ն ցերեկը աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով։

 

Related posts

ԿԸՀ-ն վավերացրել է քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը

Հայաստանի տնտեսությունը 2025-ին աճել է 7,1 տոկոսով. Գևորգ Պապոյան

Սա հաղթանակ է Հայաստանի ինքնիշխանության և ձեր ընտրած ձևով ապրելու իրավունքի համար. Զելենսկին՝ Փաշինյանին