Հուլիսի 1-ից որոշ ծառայություններ շրջանառության հարկի դաշտից կանցնեն ԱԱՀ համակարգ

ՀՀ հարկային օրենսգրքում կատարված լրացումներով և փոփոխություններով այս տարվա հուլիսի 1-ից որոշ մասնագիտական աշխատանքներ կատարողներ և ծառայություն մատուցողներ այլևս չեն կարողանա գործել շրջանառության հարկի դաշտում և կարող են գործել միայն հարկման ընդհանուր համակարգում։

Փոփոխությունը վերաբերում է ՀՀ-ում կիրառվող տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի․

«M (ԷՄ) Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն» բաժնում ներառվող «69․ Իրավաբանական և հաշվապահական գործունեություն», «70․ Գլխամասային գրասենյակների գործունեություն. կառավարման հարցերով խորհրդատվական ծառայություններ» գործունեություններ իրականացնողներին,

«N (ԷՆ) Վարչարարական և օժանդակ գործունեություն» բաժնում ներառվող «78.2․ Ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն», «78.3․ Աշխատուժով ապահովման այլ գործունեություն» գործունեություններ իրականացնողներին։

Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում որպես ԱԱՀ վճարող հաշվառելու նպատակով՝ վերոնշյալ գործունեությամբ զբաղվող հարկ վճարողներին հորդորում ենք մինչև այս տարվա հուլիսի 21-ը ներառյալ, Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացնել ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն։

Related posts

Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Տիգրան Ավինյանի ուշադրության կենտրոնում է․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ

Ինչպես է մարվել ՀԷՑ-ի ենթակայանի հրդեհը, ինչ վիճակում են ծխահարված փրկարարները․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

Միջազգային խոշոր բանկերում ունեցած պարտքի դիմաց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են մինչ օրս․ Պետրոսյան