Հովհաննես Հարությունյանը «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանը փոխանցեց փոխգնդապետի ընտանիքին

2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում հայրենիքը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար Արցախի Հանրապետության ՊԲ N զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Մանվել Արծրունու Կարապետյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Շքանշանն այսօր փոխգնդապետի ընտանիքին է փոխանցել Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը՝ պատասխանատուների հետ միասին։
«Հերոս Մանվելի ու մեր բոլոր զինվորիների սխրանքն անմահ է, նրանց հիշատակն՝ անմար, մենք խոնարհվում ենք Ձեր և նրանց առջև, հանուն հայրենիքի մեր հերոսները չխնայեցին ամենաթանկը և կյանքի գնով պայքարեցին հանուն հայրենիքի»,- նշել է Հովհաննես Հարությունյանը։
31-ամյա փոխգնդապետն անմահացավ Արցախում, 11 տարիներ այնտեղ ծառայել ու այնտեղ էր բնակվել ընտանիքի՝ կնոջ և երկու դուստրերի հետ։

Related posts

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա

Բագրատ Սրբազանն անդրադարձել է Կառավարության հայտարարությանը