Հովհաննես Բաչկովը ապահովում է Հայաստանի կիսաեզրափակչի երկրորդ ուղեգիրը

Հովհաննես Բաչկովը ապահովում է Հայաստանի կիսաեզրափակչի երկրորդ  ուղեգիրը։ Այս մասին տեղեկացնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից:

«Մեր ամենատիտղոսակիր բռնցքամարտիկը բելառուս Վադիմ Վաուչոկի հետ մենամարտում իրեն հատուկ ոճով ուժգին հարվածների տարափ էր հասցնում, բայց բելառուս բռնցքամարտիկը նույնպես ամրակազմ էր ու արժանի պայքար մղեց։

Այսուհանդերձ Բաչկովի մեծ փորձն ու որակները նրան հնարավորություն տվեցին հերթական անգամ դուրս գալ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ»,- ասվում է հաղորդագրությունում։

Related posts

Խցանված խաչմերուկ մուտք գործելու դեպքերով Ոստիկանությունն արդեն բազմաթիվ որոշումներ է կայացրել. ՆԳՆ մամուլի խոսնակ

Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը