Հովհանես Բաչկովը հաղթել է թուրք մրցակցին՝ տանելով աշխարհի առաջնությունում 2-րդ հաղթանակը

Հովհանես Բաչկովը 2-րդ հաղթանակն է տարել աշխարհի առաջնությունում։ Այդ մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի Ֆեդերացիայից:

1/8 եզրափակչում գյումրեցի մարզիկը մրցել է թուրք Կագան Կանլիի հետ։ Մրցակիցը ակտիվ է սկսել մենամարտը, բայց Բաչկովը իրեն հատուկ ուժգին ու ջարդող հարվածներով շատ արագ կանգնեցրել է թուրք մրցակցի առաջխաղացումը և սկսել է իր կամքը թելադրել։ Երկրորդ ռաունդում աշխարհի գործող բրոնզե մեդալակիրը ավելի տոտալ մենամարտ է անցկացրել ու մեծացրել առավելությունը։ 3-րդ ռաունդում թեև թուրք մարզիկը մի փոքր ակտիվացել է, բայց դա չի խանգարել Բաչկովին մենամարտը հասցնել հաղթական ավարտին։

Մեր մարզիկը 1/4 եզրափակչում է և ևս մեկ հաղթանակ տոնելու դեպքում կապահովի առնվազն բրոնզե մեդալ։

 

Հովհանես Բաչկովը 2-րդ հաղթանակը տոնեց աշխարհի առաջնությունում։ 1/8 եզրափակիչում գյումրեցի մարզիկը մրցեց թուրք Կագան Կանլիի հետ։ Մրցակիցը ակտիվ սկսեց մենամարտը, բայց Բաչկովը իրեն հատուկ ուժգին ու ջարդող հարվածներով շատ արագ կանգնեցրեց թուրք մրցակցի առաջխաղացումը ու սկսեց իր կամքը թելադրել։ Երկրորդ ռաունդում աշխարհի գործող բրոնզե մեդալակիրը ավելի տոտալ մենամարտ անցկացրեց ու մեծացրեց առավելությունը։ 3-րդ ռաունդում թեև թուրք մարզիկը մի փոքր ակտիվացավ, բայց դա չխանգարեց Բաչկովին մենամարտը հասցնել հաղթական ավարտին։ Մեր մարզիկը 1/4 եզրափակիչում է և ևս մեկ հաղթանակ տոնելու դեպքում կապահովի առնվազն բրոնզե մեդալ։

Опубликовано Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիա / Boxing Federation of Armenia Суббота, 6 мая 2023 г.

Related posts

Կիրանցում կա 4 շինություն, որը չի մնում ՀՀ տարածքում. Արմեն Գրիգորյան

Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում

Տեղի է ունեցել ՔՊ կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. վարչապետը ներկայացրել է մանրամասներ սահմանազատման գործընթացից