«Հոռոմի խաչմերուկ»-ի էստակադայի վրա բեռնատար է կողաշրջվել

Դեկտեմբերի 6-ին` ժամը 13։09-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հոռոմի խաչմերուկ» կոչվող հատվածում բեռնատար է կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճա­նապարհի 106-րդ կմ-ին` «Հոռոմի խաչմերուկ»-ի էստակադայի վրա, «Iveco» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է․ առկա է վառելիքի արտահոսք:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել բեռնատարը և իրականաց­րել հերթապահություն՝ մինչ վառելիքի պարպումը:

Related posts

ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին Հորմուզի նեղուցի շրջանում

Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 7 վագոն