Հոկտեմբերի 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 9-ի ցերեկը կնվազի 8-10 աստիճանով, 10-12-ի գիշերը աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով:

Երևան քաղաքում հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում մինչև 15-18 մ/վ արագությամբ: Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Related posts

Հայաստանին 250 մլն եվրոյի վարկային գիծ կտրամադրվի․ կառավարությունը հավանություն տվեց համաձայնագրի ստորագրման առաջարկությանը

Առաջարկվում է մեկ տարով երկարաձգել սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ օրենքի ժամկետը

Հավանության է արժանացել «ՀՀ 2027 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը. այն սահմանված կարգով կներկայացվի ԱԺ