Հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 1-ը նախկին ԽՍՀՄ խնայբանկի ավանդների դիմաց փոխհատուցումը ստանալու իրավունքն իրացրել են 678 ավանդատու

2022 թվականի հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 1-ը, նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը ստանալու իրենց իրավունքն իրացրել են 678 ավանդատու, փոխհատուցված գումարի չափը կազմել է 135.802.470 ՀՀ դրամ։ Այս մասին հայտնում են Միասնական սոցիալական ծառայությունից:

Ստորև ներկայացվում է Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման 2022 թվականի նոյեմբեր ամսվա վճարման ցուցակներում ներառված հերթական համարների միջակայքերը։

Համաձայն ՀՀ Կառավարության 23․04․201 4թ․ թիվ 460-Ն որոշման հավելված 1-ի 15-րդ կետի դրույթների՝ կազմակերպությունը ցուցակում ավանդատուի հաշվառման հերթական համարը որոշում է դիմումի օրվա դրությամբ՝ սույն որոշմամբ հաստատված առաջնահերթությունների։

Related posts

Հայաստանին 250 մլն եվրոյի վարկային գիծ կտրամադրվի․ կառավարությունը հավանություն տվեց համաձայնագրի ստորագրման առաջարկությանը

Առաջարկվում է մեկ տարով երկարաձգել սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ օրենքի ժամկետը

Հավանության է արժանացել «ՀՀ 2027 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը. այն սահմանված կարգով կներկայացվի ԱԺ