Հնդկաստանում 5․8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Հնդկաստանի սեյսմոլոգիայի ազգային կենտրոնի տվյալներով, կիրակի օրը Ասամ նահանգում տեղի է ունեցել 5․8 մագնիտուդով երկրաշարժ։
Այն գրանցվել է տեղական ժամանակով 16։41-ին, իսկ էպիկենտրոնը գտնվել է Ուդալգուրի շրջանում։

Պաշտոնյաների վկայությամբ, երկրաշարժի խորությունը կազմել է 5 կմ։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Հնդկաստանի հյուսիսարևելյան այլ նահանգներում և հարևան Բութանում։

Պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ զոհերի կամ նյութական վնասի մասին հաղորդումներ չեն ստացվել:

Related posts

Անձրև, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Ընտանեկան բռնությունը շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու հիմնարար իրավունքները․ ՄԻՊ

Տոների և հիշատակի օրերը պետք է լինեն ուղեցույց. Փաշինյանը՝ սեպտեմբերի 27-ի մասին