Հնդկաստանում նախապատրաստվում են Վլադիմիր Պուտինի այցին

Հնդկաստանը սպասում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցին, հայտարարել է երկրի վարչապետի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ։

«Շատ կարևոր է, որ գագաթնաժողովը սահմանի զարգացման նոր ուղղություններ և բանակցություններում տա նշանակալի, շոշափելի արդյունք», – ասել է Դովալը:

Նա նշել է, որ Հնդկաստանն ու Ռուսաստանը հաստատել են «շատ լավ հարաբերություններ», որոնք Նյու Դելին բարձր է գնահատում։

Շոյգուն ընդգծել է Պուտինի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի միջև շփումների կարևորությունը։ «Կարևոր է որոշել մեր առաջնորդների միջև հաջորդ լիարժեք բանակցությունների ժամկետները», – հավելել է նա։

Վերջին անգամ Պուտինը և Մոդին անձամբ հանդիպել են 2024 թվականի ամռանը BRICS գագաթնաժողովում։ Այնուհետև Ռուսաստանի և Հնդկաստանի առաջնորդները ստորագրել են համատեղ հայտարարություն, որը ներառում էր 81 կետ։ Նրանք բարձր են գնահատել համագործակցության մակարդակն ու կայունությունը և սահմանել նոր նպատակ՝ մինչև 2030 թվականը փոխադարձ առևտրաշրջանառությունը հասցնել 100 միլիարդ դոլարի։ Մոդին նաև Պուտինին հրավիրել է պատասխան այց կատարել 2025 թվականին։

2025 թվականի մայիսին երկու երկրների առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել։ Հնդկաստանի վարչապետը կրկին հրավիրել է Պուտինին այցելել Հնդկաստան, և Ռուսաստանի նախագահը ընդունել է հրավերը։

Related posts

2027 թվականի բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմի գծով նախատեսվում է 24 մլրդ 250 մլն 356 հազար դրամ. Մակունց

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին․ ՊՆ