Հնարավոր են կարճատև անձրև ու ամպրոպ. ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով

Սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-ին, 13-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 10-ին և 12-ին կեսօրից հետո, 11-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 10-11-ը աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-10-ը, 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 11-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ 16-19 մ/վ, երեկոյան ժամերին՝ 13-16 մ/վ արագությամբ:

Related posts

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Եվրամիությունը որոշել է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները

ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ