Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունը շարունակվում է

Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարությունը շարունակվում է։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Կատարվում են մեծ ծավալի հողային աշխատանքներ՝ հանույթ, լիցք, պայթեցումներ, կառուցվում է ճանապարհի հողային պաստառը։ Իրականացվում են 360 մ երկարությամբ թունելի հորատման, Մեղրին շրջանցող տրանսպորտային հանգույցի, ինչպես նաև ճանապարհային ենթակառուցվածքների տարրերի բետոնացման և այլ աշխատանքներ։

Շինարարության մեջ ներգրավված են մեծ թվով մեքենա-մեխանիզմներ, մարդկային ներուժ, այդ թվում՝ Մեղրու տարածաշրջանի բնակիչներ։

Ճանապարհը կառուցվում է ՀՀ Կառավարության և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Related posts

Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ

ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվի

Հայաստանը, ԱՄՆ-ը և Ադրբեջանը տեխնիկական խմբեր են ստեղծել TRIPP-ի գործարկման համար