ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ԵՄ-ի հետ փոխգործակցության հարցերի շուրջ

Դեկտեմբերի 4-ին Մալթայում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները վերահաստատել են այս տարվա հունվարին երկու երկրների միջև հռչակված ռազմավարական գործընկերությամբ սահմանված ուղղություններով համատեղ ակտիվ աշխատանքի պատրաստակամությունը՝ միտված երկու հարևան երկրների ժողովուրդների բարեկեցության և տարածաշրջանում կայունության ապահովմանը:
Արարատ Միրզոյանը և Մակա Բոճորիշվիլին մտքեր են փոխանակել ԵՄ հետ փոխգործակցության հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի մշակման ուղղությամբ իրականացվող քայլերը։
Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային հարցերի։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները և ընդգծել Հայաստանի կողմից արտահայտված պատրաստակամությունն ավարտին հասցնել երկկողմ պայմանագրի համաձայնեցման և առանց արհեստական ձգձգումների ստորագրման աշխատանքները։

Related posts

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

Կլուծվի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ևս 15 ընտանիքի բնակարանային խնդիրը

Փաշինյանն ու Կիպրոսի նախագահը անդրադարձել են ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը