ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմողների թիվն ավելացել է

Այս տարվա ընթացքում ահռելի մեծ ծավալների է հասել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմողների թիվը՝ Ազգային ժողովում հայտարարել է ոստիկանության պետի տեղակալը: Արա Ֆիդանյանի խոսքով՝ ավելացել են նաև անձնագրի և նույնականացման քարտի համար դիմողները:

Արա Ֆիդանյան (ՀՀ ոստիկանության պետի տեղակալ) – Ներկայացնեմ զուտ 1-2 թիվ. մասնավորապես, 2021 թվականի ամբողջ ընթացքում նույնականացման քարտ է ստացել 98 հազար 635 քաղաքացի, իսկ միայն 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արդեն՝ 105 հազար 169 քաղաքացի:

Նաև բավականին աճել է բացառիկ ծառայությունների մատուցման համար քաղաքացիություն ստացած անձանց թիվը: Այսպես, եթե 2021 թվականին ամբողջ տարվա ընթացքում եղել է 9-ը, ապա 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում՝ արդեն իսկ 14:

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ