ՀՀ փոխվարչապետը՝ գազի գնի մասին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է գազի գնին:

«Երեկվա դրությամբ ռեկորդ եղավ, գազի գինը կազմեց 800 դոլարին համարժեք 1000 խմ-ի համար, ինչը, բնականաբար, որոշակի հարցեր առաջացնում է: Բանակցությունները «Գազպրոմ» խմբի հետ պերմանենտ բնույթ են կրում, որովհետև, ըստ էության, ամեն տարի անդրադառնում ենք այդ հարցին և փորձում ենք խոսել առնվազն գնի պահպանման մասին, այլ ոչ ավելացման, չնայած որ «Գազպրոմ» խմբի կողմից կա պնդում, որ 2013 թվականի համաձայնագրի շրջանակներում եկամտաբերության չափը, որը պայմանավորված է եղել համաձայնագրով, իրենց չի բավարարում: Բայց դա աշխատանքային պրոցես է, ձեր թույլտվությամբ ավել բան չասեմ, որովհետև հենց հիմա բանակցությունների գործընթաց է:

Հուսով եմ, որ որևէ անսպասելի բան տեղի չի ունենա գազի գնի հետ կապված»,- ասաց փոխվարչապետը:

Մհեր Գրիգորյանը հույս հայտնեց, որ այս տարի հնարավոր կլինի պահպանել գազի գինը սահմանին:

Related posts

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին. Ալեն Սիմոնյան

Նախագահը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները

Արթուր Սարգսյանը կկալանավորվի. ԱԺ-ն համաձայնություն տվեց ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին