ՀՀ տարածքում ստացվել է կեղծ դեղի հայտնաբերման ազդանշան

2023 թվականի հունվարի 30-ին «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ՀՀ տարածքում ստացվել է կեղծ դեղի հայտնաբերման ազդանշան։

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից։

«Ըստ այդմ.
Շվեյցարական «Մերկ Շարպ և Դոհմ ԻԴԵԱ» (MSD) ընկերությունից ստացված գրության համաձայն, ՀՀ-ում ձեռք բերված, անհայտ ծագման Keytruda (pembrolizumab) 100մգ/4մլ (սերիա՝ S048607, պիտանելիության ժամկետը՝ 19․04․2023թ) դեղը կեղծ է։

Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ սերիայով դեղի օգտագործումից»,-ասված է հայտարարության մեջ։

📌Կեղծ դեղի ահազանգ

2023 թվականի հունվարի 30-ին «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների…

Опубликовано ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am Понедельник, 30 января 2023 г.

Related posts

24 դատական հայցերից մինչև քաղաքական բոյկոտ. կայացավ Գյումրու ավագանու արտահերթ նիստը

Ռուսաստանն ու Ադրբեջանը միմյանց բողոքի նոտա են հղել

Այսօրվանից բնակարանային ապահովման ծրագրից օգտվելու համար կարող են դիմել միջոցառման պայմաններին բավարարող՝ ԼՂ-ից տեղահանված բոլոր ընտանիքները. ԱՍՀՆ