ՀՀ վարչապետը և Եվրախորհրդարանի նախագահը մտքեր են փոխանակել TRIPP նախագծի շուրջ

Արդյունավետ քննարկում Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ: Այդ մասին իր Ֆեյսբուքի Էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության ընթացքը և դրա ընդլայնման հեռանկարները։ Կողմերը կարևորել են համատեղ նախաձեռնությունների իրականացումը՝ ժողովրդավարության ամրապնդման, օրենքի գերակայության, տարածաշրջանային կայունության և տնտեսական զարգացման ոլորտներում։

Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Հայաստանի նկատմամբ Եվրոպական խորհրդարանի շարունակական ուշադրությունն ու աջակցությունը՝ ընդգծելով ԵՄ-ի հետ համագործակցության խորացման և գործընկերության օրակարգը։

Իր հերթին, Ռոբերտա Մեցոլան վերահաստատել է Եվրոպական խորհրդարանի պատրաստակամությունը` շարունակելու աջակցել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների, ինստիտուցիոնալ զարգացման և խաղաղության օրակարգի ամրապնդման գործում։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների, Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման և TRIPP նախագծի շուրջ։

Related posts

2026-ի 9 ամիսներին առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 20,345 դեպք է արձանագրվել

Հրապարակվել է լիցենզավորման ոչ ենթակա ապրանքների ցանկը․ ՊԵԿ

Պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը