ՀՀ-ՌԴ ռազմատեխնիկական ոլորտում նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը շարունակելու ենք․ վարչապետ

Հայաստանն ու Ռուսաստանը շարունակելու են իրագործել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները ռազմատեխնիկական ոլորտում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցություն ունենք, ունեցել ենք, որն ինչ-որ մի ժամանակ ընդհատվել էր կամ էականորեն քչացել էր։ Եվ մենք, այո՛, ունենք պայմանավորվածություն, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործենք»,- ասաց վարչապետը։

Related posts

IMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր

Խոշոր ավտովթար Լանջազատ գյուղում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են

Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ