ՀՀ-ում հանցագործությունները նվազել են. դատախազությունը ամփոփում է 2020-ը

Այսօր կայացած ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում, որը նախագահել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, քննարկվել են 2020 թ. հանրապետությունում հանցավորության շարժընթացը, դրա դեմ պայքարում քրեական հետապնդման մարմինների աշխատանքը եւ դատախազության գործունեության արդյունքները:

Նիստին մասնակցել են Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը, ՀՀ դատախազության ստորաբաժանումների ղեկավարները:

2020 թ. ընթացքում Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 26.468 դեպք՝ նախորդող տարվա 26.850-ի դիմաց: Դեպքերը նվազել են 382-ով կամ 1.4%-ով, մայրաքաղաքում՝ 1069-ով կամ 7.1 %-ով:

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ