ՀՀ-ն պատրաստ է և ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ. Փաշինյան

Ընդգծում եմ ՀՀ-ի հավատարմությունը 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, 2023 թվականի մայիսին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությանը: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 7-ի նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հասցեագրման համար Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային մեխանիզմի շրջանակներում և Լաչինի միջանցքի ապաարգելափակումը՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների, էական է:

Այս ամենի հենքի վրա ՀՀ-ն պատրաստ է և ցանկանում է խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, և մենք մեր հավատարմությունն ենք արտահայտում խաղաղության օրակարգին»,- ասաց նա:

Related posts

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Սեյրան Օհանյանը զավթել է պետական սեփականություն հանդիսացող հողատարածքը, իսկ Արծվիկ Մինասյանն ապահովել է այդտեղ առանձնատան տիրապետումը

Երկաթուղայինների փողոցի տներից մեկում հայտնաբերվել են 1 կիլոգրամից ավելի մարիխուանա և զենք-զինամթերք