ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Լոնդոնում վարակվել է կորոնավիրուսով. նա ժամանակավորապես կաշխատի հեռավար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատաազմի հասարակայնության հետ կապերի վարչութունից:
«Արմեն Սարգսյանն արձակուրդի շրջանակում Նոր տարին դիմավորել է Լոնդոնում’ ընտանիքի ու թոռնիկների հետ: Հունվարի 3-ին նախագահ Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության, որը բարեհաջող է անցել, սակայն նախագահի մոտ ի հայտ են եկել նաև նոր տեսակի կորոնավիրուսի ախտանշաններ․ նրա հանձնած թեստը դրական արդյունք է տվել»,-ասացին Սարգսյանի աշխատակազմից:
Սարգսյանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ՝ ՀՀ նախագահը մեկուսացել է և իր գործունեությունը ժամանակավորապես շարունակելու է հեռավար։

Related posts

ԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչին

ՌԴ շրջանների և Ղրիմի երկնքում խոցվել է 616 ուկրաինական անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Մալխաս Ամոյանը ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկել է հաղթանակով