ՀՀ նախագահն Ադրբեջանի խոցած ռուսական Ми-24 ուղղաթիռի անձնակազմին պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի օդային տարածքում խոցված ռուսական Ми-24 ուղղաթիռի հրամանատար Յուրի Իշչուկին (հետմահու), ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինին (հետմահու) և վիրավորված ավագ լեյտենանտ Վլադիսլավ Գրյազինին պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ներքոհիշյալ զինծառայողներին պարգևատրել Մարտական ծառայության մեդալով՝ Յուրի Վիկտորի Իշչուկին ուղղաթիռային էսկադրիլիայի ուղղաթիռային օղակի հրամանատար, մայոր (հետմահու), Ռոման Վասիլիի Ֆեդինին ուղղաթիռային էսկադրիլիայի ուղղաթիռային օղակի ավագ տեխնիկ-հրահանգիչ, ավագ լեյտենանտ (հետմահու), Վլադիսլավ Սերգեյի Գրյազինին ուղղաթիռային էսկադրիլիայի ուղղաթիռային օղակի օդաչու-օպերատոր, ավագ լեյտենանտ»,- ասված է հրամանագրում:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում