ՀՀ նախագահի հրամանագրերով Երևանում և Տավուշում դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Երևանում և Տավուշում դատավորներ են նշանակվել:

Աշոտ Ջավախյանը նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մայիսի 27-ի ԲԴԽ-34-Ո-58 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Աշոտ Ջավախյանին նշանակել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրում:

Արմինե Սաֆարյանն էլ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մայիսի 24-ի ԲԴԽ-33-Ո-55 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Արմինե Սաֆարյանին նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրում:

Related posts

Իսրայելը չի ցանկանում, որ Իրանն ու ԱՄՆ-ն լուծեն տարաձայնությունները. Փեզեշքիան

Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի. ԱԺ-ն ընդունեց գլխավոր դատախազի միջնորդագրերը

Արարատ Միրզոյանի վրա կատարված մահափորձի դրվագով դեռ նոր անձինք են հայտնաբերվում. Վարդապետյանը մանրամասնում է