ՀՀ նախագահը մասնակցել է նահատակված հերոսների հիշատակի արարողությանը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սուրբ Էջմիածնում նոյեմբերի 22-ին մասնակցել է նահատակված հերոսների հիշատակի արարողությանը։ Այս մասին  հայտնեցին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Օրեր առաջ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես էին եկել կոչով՝ նոյեմբերի 22-ը հայտարարել Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր: Նախատեսվել էր այդ օրն աշխարհի հայկական եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն:

Այսօր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ներկա գտնվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Սուրբ Տրդատի բաց խորանին կատարված հիշատակի արարողությանը: Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը հանդես է եկել ոգեկոչման ու հիշատակի խոսքով։

Արարողության ավարտից հետո նախագահ Սարգսյանը զրուցել է զոհված զինծառայողների ծնողների, զինվորականների ու ազատամարտիկների հետ, մոմ վառել հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր զինծառայողների հիշատակին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Related posts

ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Հրազդանի բաժին՝ բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Կիրանցում իրավիճակը կրկին լարվեց, ոստիկանները մեքենաները հրելով փորձում են բացել ճանապարհը

Շահումով խաղերի կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար կսահմանվի նոր կարգավորում