ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում. խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի և Մեղրիի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Մասիսի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Related posts

Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Պաշտոնից ազատումներ և նշանակումներ՝ մի շարք գերատեսչություններում. վարչապետը որոշումներ է ստորագրել

Քրիստիննե Գրիգորյանը վերանշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնում