ՀՀ ՄԻՊ-ը հրապարակել է կոտրվածքների դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու մասին տեսանյութ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է տեսանյութ այն մասին, թե ՝ ինչպես ցույց տալ   առաջին օգնություն կոտրվածքների դեպքում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, ՀՀ ՄԻՊ-ը նշել է, որ ադրբեջանական զինված հարձակումները քաղաքացիական բնակչության նկատմամբ չեն դադարում, և առկա վիճակը պահանջում է առաջին բժշկական օգնության ոլորտում նվազագույն գիտելիք ու հմտություն:

«Այդ նպատակով մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ՝ ինչպես ցույց տալ առաջին օգնություն կոտրվածքների դեպքում»,- ընդգծել է ՀՀ ՄԻՊ-ը։

 

 

 

Related posts

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն արգելափակել է երեխաների սոցիալական ցանցեր մուտքն արգելող օրենքը

4 կրակոց Աշտարակի խճուղում․ ոստիկանները ձերբակալել են 19-ամյա երիտասարդին

Խաչատուր Պողոսյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար