ՀՀ ԿԳՄՍ նախարարը, ՄԻՊ-ը և գլխավոր դատախազն այցելել են Հովհաննես Չեքիջյանին

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Հայաստանի ազգային հերոս, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Հովհաննես Չեքիջյանին:

ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությն մեջ նշվում է, որ այցի շրջանակում պաշտոնյաները հետևել են Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և «Արամ Խաչատրյան» համերգասրահում առաջիկայում կայանալիք համերգների փորձերին:

Կարևորելով համերգներում երգչախմբի՝ ըստ պատշաճի պատրաստվածությունը, Հովհաննես Չեքիջյանն ընդգծել է.

«Երգող մարդը պետք է տրամադրություն ունենա: Եթե չկարողանանք այդ տրամադրությունը ստեղծել, մեզ մոտ ոչինչ չի ստացվի»:

 

Related posts

Իսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալել

Արենիում բախվել են «Kia»-ն և «Mercedes»-ը․ վերջինը բախվել է նաև էլեկտրասյանը և այլ մեքենայի․ կան վիրավորներ

Ապահովագրավճարի պարտավորություն` աշխատանքից ազատվելու դեպքում