ՀՀ-ի և Ղազախստանի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության օրակարգը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։
Քննարկվել է Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգը, այդ թվում՝ գործընկերության ընդլայնմանը միտված ընթացիկ աշխատանքները։
ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային լոգիստիկ կապերի զարգացման հեռանկարների շուրջ։
Անդրադարձ է կատարվել նաև միջազգային օրակարգի հրատապ հարցերի։

Eng⬇️ Рус⬇️

🗓️ 24-ը օգոստոսի
🇦🇲📞🇰🇿 Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է…

Опубликовано ՀՀ արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia Суббота, 24 августа 2024 г.

Related posts

Ադրբեջանում «1 ազգ, 2 պետություն» լոզունգը պետական մակարդակով հանվել է շրջանառությունից

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել

Քաղաքականության տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետով. ԿԲ